Կարկուտ, անձրև, տապալված ծառեր ու վնասված տանիքներ մի քանի մարզերում

Կարկուտի խոշոր հատիկները Գյումրիում

Այսօր երեկոյան սաստիկ քամի է գրանցվել մի քանի մարզերում՝ Լոռիում, Արագածոտնում ու Շիրակում: Փրկարար ծառայությունը ահազանգեր է ստացել տան, վարչական շենքերի վնասված տանիքների, տապալված ծառերի մասին: Տուժածների մասին առայժմ չի հաղորդվել:

Օգտատերերը տեսանյութեր են հրապարակել Գյումրիից, որտեղ այսօր բացօթյա փառատոն է անցկացվել: Դրանցում երևում է, թե ինչպես է ուժգին քամին ծառերը տապալում, այս ու այն կողմ նետում իրեր, Թատերական հրապակում տեղադրված բատուտը հայտնվում է մեքենաների վրա, իսկ փողոցներում իսկական հեղեղ է: