Իսրայելն ակնկալում է, որ Իրանում ռեժիմը կտապալվի

Իրանում ռեժիմի փոփոխություն կարող է լինել Իսրայելի ռազմական հարձակումների արդյունքում, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը հաստատել է, որ հարձակումներից առաջ Թել Ավիվն իր ծրագրերի մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նեթանյահուն նաև պնդել է, թե ըստ իսրայելական հետախուզության, Իրանն ունի բավարար քանակությամբ ուրան՝ ինը միջուկային ռումբ ստեղծելու համար։

«Մենք երկրորդ հոլոքոստ չենք ուզում՝ միջուկային հոլոքոստ», - ասել է նա։