Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջայշանկարի հետ

Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է պաշտոնական Երևանը։

Ըստ ԱԳՆ-ի, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, «երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը»։