«Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել կողմերին։ Սեղանին են նաև այն առաջարկները, որոնք ներկայացրել էր նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռախոսազրույցի ընթացում», - նշել է Պեսկովը։
Հունիսի 14-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և ուկրաինական հակամարտության կարգավորումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող