Թեհրանում չեն բացառում, որ կարող են լքել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանում մի նախագիծ է մշակվում, որը հնարավորություն կտա Թեհրանին դուրս գալ միջուկային սպառազինության չտարածման մասին համաձայնագրից։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Օրինագիծը, որի մասին դուք հիշատակեցիք, այս պահին մշակվում է։ Որևէ կասկած չկա, որ մենք այդ ընթացքում համակարգելու ենք մեր և խորհրդարանականների քայլերը», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Միջուկային սպառազինության չտարածման մասին համաձայնագիրն Իրանը վավերացրել էր դեռ 1970 թվականին։ Այն ուժի մեջ էր մնացել նաև իսլամական հեղափոխությունից հետո։