Ագարակի անցակետ են այցելել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցները։ Սահմանի այս կողմում բացի տեղում հսկող պարեկներից Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների չենք հանդիպել։
Իրանական կողմից սահմանը հատողները տրանսպորտի հարցում օգնության կարիք ունեն։
Ագարակի անցակետի մոտ՝ հայկական կողմում, մեծ թվով բեռնատարներ են կուտակված։ Մեքենաները հիմնականում իրանական համարանիշներ ունեն։
Նախօրեին հայ-իրականական սահմանին աշխատող հայ ծառայողներն «Ազատությանը» պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թեհրանից Թավրիզ ճանապարհը՝ խցանված ու մարդաշատ». ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին