Ճապոնիան Վրաստանին խնդրում է սահմանափակել իր քաղաքացիների մուտքը առցանց խաղատներ

Ճապոնիան Վրաստանի կառավարությանն է դիմել՝ խնդրելով սահմանափակել ճապոնացի քաղաքացիների մուտքը իր տարածքում լիցենզավորված առցանց խաղատներ: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հավելելով, որ կառավարության դիրքորոշումն այս հարցում դեռևս հայտնի չէ։

Ճապոնական աղբյուրներն իրենց հերթին հաղորդում են, որ պաշտոնական Տոկիոն նույն խնդրանքով դիմել է նաև մի խումբ այլ երկրների՝ խաղաղամոլության դեմ կառավարության պայքարի շրջանակներում։

Չնայած առցանց խաղատների արտասայմանյան կայքերից օգտվելը Ճապոնիայում անօրինական է, պաշտոնական տվյալներով ճապոնացի քաղաքացիները միջազգային սպորտային խաղադրույքների վրա ծախսել են մոտ 45 միլիարդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է, քան ներքին առցանց հարթակներում խաղադրույքների ծավալը։