Իրանը սպառնում է հակահարված տալ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե Թեհրանը դիտարկում է ամերիկա-իսրայելական հարվածներին արձագանքելու «բոլոր տարբերակները՝ իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին պաշտպանելու համար»։

Մոտավորապես նույն ժամանակ Իսրայելում հնչել են օդային ազդանշաններ՝զգուշացնելով իրանական բալիստիկ հրթիռների մոտալուտ արձակման մասին:

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, դրանց թիրախում են եղել իսրայելական մի շարք ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանը։

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեզոքացրել են վտանգավոր հարվածները։ Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ երկրում 16 վիրավոր կա: