Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը. «Թրենդ»

Ռուսաստանի և Ադրբեջանի դրոշները

Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նիստին ԱՊՀ նիստերին սովորաբար մասնակցում է երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

«Որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և այդ հարցերը լուծելու ռուսական կողմի ոչ պատրաստակամությունը»,- դիվանագիտական աղբյուրի մեկնաբանությունն է մեջբերում «Թրենդ»-ը։

Եկատերինբուրգում հունիսի վերջին ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն էին իրականարել՝ ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։ Հաղորդվել է տասնյակ ձերբակալվածների մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրավապահների գործողությունների ընթացքում սպանվել են երկու եղբայրներ՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարովները, ևս մի քանիսն էլ հոսպիտալացվել են։ Այս իրադարձությունները ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառ դարձան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եկատերինբուրգի իրադարձությունները՝ ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառ