Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան, արխիվ

Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով: Նա երեկ գիշեր երկու ամսով կալանավորվել է:

Քննիչները քրեական հետապնդման հիմք են համարել Ռուբեն Հակոբյանի վերջին հարցազրույցներից մեկը, նախկին պատգամավորը մեղադրանքը հերքում է: