Մոսկվայի համար կարևորն է հասնել իր նպատակներին. Կրեմլ

Russia Putin

Ռուսաստանի նախագահը պատրաստ է շարժվել Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն Մոսկվայի գլխավոր խնդիրը իր նպատակներին հասնելն է, այսօր ռուսական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ասել է, որ աշխարհը արդեն ընտելացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երբեմն «կոշտ» հռետորաբանությանը, միաժամանակ նշել, որ Թրամփն էլ է Ռուսաստանի վերաբերյալ իր մեկնաբանություններում ասել, որ կշարունակի խաղաղ համաձայնագրի որոնումները։

«Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ խաղաղ ավարտի հասցնելու իր ցանկության մասին։ Սա երկար գործընթաց է, այն պահանջում է ջանքեր», - ասել է Պեսկովը։, հավելելով,-«Մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Մեր նպատակները պարզ են»։

Այս շաբաթասկզբին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման մասին՝ խոստանալով Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ, այդ թվում՝ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Սպիտակ տան ղեկավարը նաև Ռուսաստանին 50 օր ժամանակ տվեց՝ հրադադարին համաձայնելու համար՝ հակառակ դեպքում խոստանալով կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ։