Լևոն Արոնյանը հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,- Ֆեյսբուքում գրել է Լևոն Արոնյանը։

Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Նիմանի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը «Մեծ սաղավարտի» սուպեր մրցաշարում