Հրայր սարկավագ Հակոբյանը վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստության համար մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ Դատարանը բավարարել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ»,-նշեց փաստաբանը:

Սարկավագը ձերբակալվել էր «Սրբազան պայքար» շարժումն առաջնորդող, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հետ միասին նրա տնից: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Ձերբակալվել էր շարժման 14 աջակից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղա՞ղ հավաքներ, թե՞ ահաբեկչության, իշխանության յուրացման նախապատրաստություն. Բագրատ սրբազանի գործով կողմերը մեղադրում են միմյանց


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հայտնում է՝ «Սրբազան պայքար» շարժման գործով 15 անձ կալանավորվել է