Իրանի նախագահը մեկնել է Պակիստան, մինչ այդ քննադատել ԱՄՆ-ին ու Իսրայելին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը երկօրյա պետական այցով մեկնել է Պակիստան, մինչ այդ քննադատել Իսրայելի և Միացյալ Նահանգների անցած ամսվա հարձակումը Թեհրանի միջուկային օբյեկտների վրա։

Փեզեշկիանը նշել է՝ Պակիստանը այն երկրներից մեկն է, որը դատապարտել է այդ ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ տարածաշրջանում գերակա են անվտանգության և սահմանային հարցերը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնաց նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերսկսել ԱՄՆ-ի կողմից արդեն թիրախավորված միջուկային օբյեկտների աշխատանքը։