ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Հավելեցին, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի:
Նա Քննչական էր տեղափոխվել Գլխավոր դատախազությունից, երեք տարի զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:
Գևորգ Բաղդասրայանի ղեկավարած վարչությունն է քննում ընդդիմադիրների, մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերը:
Բաղդասարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատախազն է եղել մի քանի տարի: