Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Fox News-ի հետ զրուցում:

«Երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև»,- հայտարարել է վարչապետը։

Նիկլո Փաշնյանն ընդգծել է. - «Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ»։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն անցած շաբաթ Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը