Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թրամփը Truth Social-ում գրել է, որ զանգահարել է Պուտինին՝ Զելենսկու հետ հնարավոր հանդիպման հարցը քննարկելու համար: Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հնարավոր հանդիպման վայրը դեռևս որոշված չէ, սակայն փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոոֆը համակարգում են հարցերը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, նշել է Թրամփը։

«Սա շատ լավ, վաղ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար», - գրել է ԱՄՆ նախագահը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ երկու կողմերն էլ «աջակցություն են հայտնել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը»։

Ուշակովի հայտարարությունից պարզ չէ, թե արդյոք Պուտինը համաձայնվե՞լ է հանդիպել Զելենսկու հետ։

Հանդիպումներից հետո Զելենսկին Սպիտակ տան դիմաց լրագրողներին ասել է, որ պատրաստ է երկկողմ հանդիպման՝ հավելելով, որ կհանդիպի Պուտինի հետ առանց նախապայմանների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. Թրամփի հետ հանդիպումը «շատ կառուցողական» էր