Օգոստոսի լույս 19-ի գիշերը ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակում է սկսել Պոլտավայի շրջանի վրա, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալների։
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կոգուտը հայտնել է, որ Կրեմենչուկի և Լուբենսկի շրջաններում բեկորներ են ընկել։ Վնասվել են էներգետիկ ոլորտի տեղական ձեռնարկությունների վարչական շենքերը։ Հարձակման հետևանքով Լուբենսկի շրջանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1471 տուն և 119 իրավաբանական անձ։
Նրա խոսքով՝ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության և էներգետիկայի ստորաբաժանումները աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Կրեմենչուկի քաղաքապետ Վիտալի Մալեցկին տելեգրամյան ալիքում գրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ռուսական բանակը սկսել է «Կրեմենչուկի վրա ևս մեկ զանգվածային հարձակում»։