Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում Հայաստանի կառավարությունը:
Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդել է նեղ կազմով հանդիպումը:
Իրանի նախագահը Երևան է ժամանել նախօրեին: Այցը հարևան պետությունների հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու նախաձեռնության շրջանակում է, իրանցի լրագրողների հետ զրույցում օդանավակայանում ասել է Փեզեշքիանը:
Այսօր ավելի վաղ էլ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Նրանք քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները