«Հունգարիային պատերազմի մեջ ներքաշելու փորձ». Պետեր Սիյարտոն՝ «Դրուժբա» խողովակաշարին Ուկրաինայի հարվածների մասին

«Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարումները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ ընդհատվում են, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հավելելով, որ դա տեղ է ունեցել Ուկրաինայի կողմից խողովակաշարի վրա հարձակման պատճառով։

Սիյարտոն ուկրաինական ուժերի հարվածներն անվանել է «Հունգարիային պատերազմի մեջ ներքաշելու փորձ» և նշել, որ Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցումը ազդում է երկրի էներգետիկ անվտանգության վրա։

Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին այսօր ավելի վաղ հաստատել է՝ ուկրաինական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բրյանսկի մարզի «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» գծային արտադրական և կառավարման կայանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը ԱԹՍ-երով հարվածել է «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» կայանին