Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման երրորդ ժամկետը հնչեց՝ 2026-ի հունվարի 1-ից
Your browser doesn’t support HTML5
Արդեն երրորդ անգամ է ժամկետ հնչում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին: Այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կուսակցության երեկվա նիստից հետո հույս հայտնեց, որ չորս ամիս անց այն կգործի: