Հակակոռուպցիոն դատարանը մերժեց «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերի գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Դատախազությունը Սարգսյանին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին:
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:
Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանը նոր մեղադրանքով դատարանի առջև կկանգնի