ՔԿ-ի նախնական վարկածով՝ զինվորն ինքն է իրեն վնասել. նա 1 տարի առաջ է վերադարձել ՀՀ

Your browser doesn’t support HTML5

Վերին Դվինից բանակ զորակոչված ասորի երիտասարդը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունն այսօր այս տեղեկությունը հրապարակեց միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն արդեն գրել էին տեղի ունեցած միջադեպի մասին: