Գերմանիայում 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա հարձակման մեջ կասկածվող յոթ անձանց ձերբակալելու օրդեր են տվել: Ըստ հետաքննության՝ նրանք բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Die Zeit-ի, Suddeutsche Zeitung-ի և ARD-ի համատեղ հետաքննության համաձայն՝ պայթյունների նախապատրաստմանը մասնակցել են չորս ջրասուզորդ, այդ թվում՝ մեկ կին, պայթուցիկների մասնագետ, նավապետ և համակարգող: Վերջինս ձերբակալվել է Իտալիայում, և Գերմանիան պահանջում է նրա արտահանձնումը: Նա մեղադրվում է հակասահմանադրական դիվերսիայի, պայթյուն կազմակերպելու մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
- 2022-ի սեպտեմբերին Շվեդիայի սեյսմոլոգիական կայանը Բալթյան ծովում՝ Դանիային պատկանող Բորնհոլմ կղզու մոտակայքում գտնվող անդրջրյա գազատարի շրջանում գրանցել էր մի քանի պայթյուն:
- Nord Stream AG ընկերությունը հայտնել էր «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերում ճնշման կտրուկ անկման և դրանց երեք հատվածներում աննախադեպ ավերածությունների մասին: Պայթյուններն այնքան հզոր էիր, որ անհետացել էր գազատարներից մեկի 50-մետրանոց հատվածը: Չորս կետերում նկատվել էր գազի արտահոսք: