Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին միավորող դաշինք է, որին ցանկանում է անդամակցել նաև Երևանը, դատապարտել է իր դաշնակիցների դեմ հարձակումները, քննադատել առևտրային սահմանափակումները։
Այս մասին ասված է կազմակերպության անդամների կողմից երկուշաբթի օրն ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ հայտարարության տեքստում հիշատակված չէ։ 10 անդամ պետությունները, փոխարենը, դատապարտել են Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական գործողություններին նախորդած ապրիլյան ահաբեկչական հարձակումը Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում։
Կազմակերպությունը խստորեն դատապարտել է նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, պնդել, որ քաղաքացիական թիրախների և միջուկային էներգիայի ենթակառուցվածքների դեմ ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Դաշինքը դատապարտել է նաև Գազայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և մարդասիրական աղետների պատճառ հանդիսացող գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնել