Վաշինգտոնն առաջարկել է 10 տարով վերահսկողության հանձնել Գազայի հատվածը, այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ամերիկյան թերթի համաձայն՝ Թրամփի վարչակազմի ծրագիրը ենթադրում է ավելի քան 2 միլիոն բնակչության վերաբնակեցում՝ անկլավի ներսում կամ դրսում գտնվող անվտանգ գոտիներում՝ ֆինանսական աջակցությամբ՝ հինգ հազար դոլար կանխիկ գումար յուրաքանչյուրին, ով կցանկանա հեռանալ։
Պարբերականի տվյալներով՝ հեռացողներին կտրվեն նաև սուբսիդիաներ՝ չորս տարի նոր բնակության վայրում վարձավճարը հոգալու համար և մեկ տարվա սնունդ։
Դոնալդ Թրամփը բազմիցս է խոսել Գազայի բնակիչներին այլ վայրերում բնակեցնելու գաղափարի մասին, ինչը սուր քննադատություն է հարուցել հատկապես արաբական երկրների կողմից։