Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Պեկին

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին Փաշինյանը կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ:

Չինաստանի մայրաքաղաքում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:

Փաշինյանը նախօրեին մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին