Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Միրզոյան

Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ, X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստան, որտեղ արձանգրեցինք կարևոր հանգրվան՝ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների՝ որպես նոր գլուխ հաղորդակցության ու հնարավորությունների ընդլայնման», - նշել է Միրզոյանը։

Հայաստանի վարչապետը Չինաստան է մեկնել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հայաստանը հուլիսին ՇՀԿ անդամակցության հայտ է ներկայացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Պեկին«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին