ԱՄՆ Փենսիլվանիայի Յորք շրջանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց՝ ծանր վիճակում, հայտնում է CNN-ը։
Հարձակվողը, որը նախկինում հետախուզվում էր հետապնդման և ապօրինի մուտքի մեղադրանքով, ոստիկանների կողմից սպանվել է։ Ըստ իրավապահների՝ նա թաքնվել էր գյուղատնտեսական տարածքում և կրակ է բացել, երբ ոստիկանները փորձել են նրան ձերբակալել։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը ֆերմայի սեփականտիրոջ նախկին ընկերն է։ Կինը մեկ օր առաջ ոստիկաններին հայտնել էր, որ նկատել է նրան մոտակա եգիպտացորենի դաշտում՝ իրեն հետևելիս։
Պատահարի հետևանքով զոհվածների անունները առայժմ չեն հրապարակվում։ Նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ սա «անսահման ցավալի կորուստ է համայնքի և երկրի համար»։