Կիևը հայտնում է Բուչա և Բորիսպոլ բնակավայրերի վրա ռուսական հարձակման մասին

Ռուսական ուժերը սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հարվածել են Պոլտավայի մարզում գտնվող ավտոլցակայանին․ վիրավորվել են չորս մարդ, հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Բացի այդ, ռուս զինվորականները հարձակվել են նաև Պոլտավայի մարզի երկաթուղային ենթակառուցվածքների վրա։ «ՈւկրԶալիզնիցիայի» տվյալներով՝ մի քանի հատվածներ հոսանքազրկվել են։ Ընկերությունը գործարկել է պահեստային դիզելային գնացքներ, մի շարք գնացքներ ուշացել են։

Ռուսական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Կիևի մարզի Բորիսպոլի շրջանի պահեստներում, իսկ Բուչայի շրջանում այրվել է մասնավոր տուն։ Զոհերի մասին չի հաղորդվում։