ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզի Մուրավկա և հարևան Զապորոժիե մարզի Նովոիվանովկա գյուղերի նկատմամբ։
Պաշտոնական Կիևը առայժմ չի մեկնաբանել Մոսկվայի հայտարարությունը։
Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը։