ԱԱԾ տնօրենը Բաքվում կմասնակցի «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

ԱԱԾ հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում:

Ըստ ավիափոխադրումների Flightradar24 կայքի՝ ժամը 19-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքով Բաքու է մեկնելու «Flyone» ընկերության օդանավը: Ենթադրաբար այն տեղափոխելու է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում վայրէջքը նախատեսված է ժամը 20-ին:

Gulfstream G450 բիզնես դասի օդանավը սպասարկում է «FlyՕne Romania» ընկերությունը: