Իսրայելի ռազմական գործողությունների և շարունակական ռմբակոծությունների հետևանքով հասցված վնասի պատճառով Գազայում գործող երկու հիվանդանոցներ դադարեցրել են իրենց աշխատանքը, այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
Գազայի հատվածի առողջապահական ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելի ռմբակոծության հետևանքով մի քան օր առաջ լրջորեն վնասվել էր Ալ-Ռանտիսիի մանկական հիվանդանոցը, այժմ նաև ակնաբուժական հիվանդանոցն է կասեցրել աշխատանքը շարունակվող հարձակումների պատճառով։
«Ոչ մի հաստատություն կամ հիվանդանոց չունի անվտանգ մուտքի ուղիներ, որոնք թույլ կտան հիվանդներին և վիրավորներին տեղ հասնել», - Գազայի առողջապահության նախարարության հայտարարությունն է մեջբերում «Ռոյթերզ»-ը։
Իսրայելը մեղադրանքներին առայժմ չի արձագանքել։