Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Փաշինյանի և այլ օտարերկրյա ղեկավարների հետ

Սքրինշոթ՝ Կրեմլի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից

«Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի տաղավարներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի տեսանյութը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան ալիքը։

Ըստ տեսանյութի՝ հանդիպմանը ներկա է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Վարչապետ Փաշինյանից բացի միջոցառմանը մասնակցող օտարերկրյա ղեկավարների թվում են Բելառուսի, Եթովպիայի առաջնորդները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել այսօր: Նախատեսվում է Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ