ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտում հրապարակված հայտարարությունից:

Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց էր սկսել եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։

ԱՄՆ պետդեպի հայտարարությունում նշվում է՝ նախագահ Թրամփը հստակորեն նշել է, որ դիվանագիտությունը դեռևս տարբերակ է. համաձայնագիրը մնում է լավագույն արդյունքը Իրանի ժողովրդի և աշխարհի համար։

«Որպեսզի դա տեղի ունենա, Իրանը պետք է ընդունի ուղիղ բանակցությունները, որոնք կանցկացվեն բարի կամքով, առանց ձգձգումների կամ խճճվածքների։ Նման համաձայնագրի բացակայության դեպքում գործընկերների պարտականությունն է անհապաղ կիրառել կտրուկ պատժամիջոցներ՝ Իրանի առաջնորդների վրա ճնշում գործադրելու համար՝ անելու այն, ինչը ճիշտ է իրենց ազգի և աշխարհի անվտանգության համար», - ասված է հայտարարությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից