Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում: