ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մորմոնական եկեղեցում կիրակնօրյա աղոթքի ընթացքում տեղի է ունեցել հրաձգություն և հրդեհ, հաղորդում է AP գործակալությունը։ Նախկին ծովային հետևակը բեռնատարով մխրճվել է եկեղեցու շենքի մեջ, ապա կրակ բացել հավատացյալների վրա և փորձել հրդեհել շինությունը։
Իրավապահների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, ութը վիրավորվել, իսկ զոհերի թիվը կարող է աճել՝ փլատակների որոնողական աշխատանքների ավարտից հետո։ Կրակոցներ արձակողը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, տեղում սպանվել է ոստիկանների կողմից։
Իրավապահներ խոսքով՝ հարձակվողը գործել է միայնակ, և քաղաքին այլևս վտանգ չի սպառնում։ Հարձակման շարժառիթները դեռևս պարզ չեն։