WizzAir-ը Երևանում բացում է իր 34-րդ բազան՝ «Զվարթնոցում» տեղակայելով երկու Airbus օդանավ

WizzAir ավիաընկերությունն այսօր Երևանում պաշտոնապեա բացում է իր 34-րդ բազան՝ «Զվարթնոց» օդականավակայանում տեղակայելով Airbus A321 Neo երկու օդանավ, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Wizz Air Hungary-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները:

Ավիաընկերության առաջին Airbus A321 Neo օդանավը Երևան կժամանի Նեապոլից:

Ընդհանուր առմամբ ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր: