Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են կյանքին՝ խաղաղ պայմաններում, Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հավելել է, թե խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումներն ունեն պատմական նշանակություն ողջ տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի համար:
Կոպենհագենում է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ այսօր այնտեղ հանդիպում են ունեցել, ընդգծել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը և վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Փաշինյանն ու Ալիևը նաև անդրադարձել են TRIPP-ի նախագծին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոպենհագենում հանդիպել են Փաշինյանը և Ալիևը, վերահաստատել են խաղաղության ամրապնդման պատրաստակամությունը