Առողջական խնդիրներով բանակ զորակոչված Կարեն Շաքարյանը կազատվի զինվորական ծառայությունից
Your browser doesn’t support HTML5
Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի Կարեն Շաքարյանը կազատվի զինվորական ծառայությունից: Օրեր առաջ Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնն է եզրակացրել, որ մոտ երեք ամիս առաջ զորակոչված վանաձորցի երիտասարդը «ժամանակավորապես ոչ պիտանի է զինծառայության համար»: