Գերմանիայի Մանհեյմ քաղաքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ դանակով հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության թեկնածուի վրա։
Կուսակցության տարածքային բաժանմունքի ղեկավարն այսօր ասել է, որ միջադեպը տեղի է ունցել նախօրեին, երբ նախընտրական հանդիպմանն անհայտ անձը փորձել է հեռացնել ցուցապաստառը։ Ոստիկանությունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է հարձակման մասին պնդումները։
Հունիսի 9-ին՝ Եվրոպական խորհրդարանի ընտրության նույն օրը, Գերմանայի մի քանի շրջաններում զուգահեռաբար նաև ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։
Այս նույն քաղաքում մի քանի օր առաջ դանակով զինված 25-ամյա մի տղամարդ հրապարակում հարձակվել է Pax Europa-ի կազմակերպած հակաիսլամական հավաքի մասնակիցների վրա, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, իսկ մի քանի վերքեր ստացած 29-ամյա ոստիկանն անցած կիրակի մահացել է։ Անցած ուրբաթ տեղ ունեցած այդ միջադեպի ժամանակ ոստիկանները ստիպված զենք էին կիրառել՝ վիրավորելով հարձակվողին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա. կան վիրավորներ