Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը

1990 թվականին ստեղծված ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը դադարեցնում է իր գործունեությունը, հայտարարել է գործակալության տնօրեն Մեհման Ալիևը։

Նա նշել է, որ մշտական ֆինանսական դժվարությունների պատճառով անհնար է ներկայիս ձևաչափով շարունակել լրատվամիջոցի գործունեությունը։