Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության։ Կարծում եմ, նրանց կողմից խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված», - ասել է Կալլասը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս». Խանդանյան