Ադրբեջանցի ուժայինները հայտարարում են Շուշիում զինամթերքի մեծ խմբաքանակի հայտնաբերման մասին։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Ականազերծման գործակալության համատեղ հայտարարության համաձայն՝ Շուշիի շրջանի Քիչիկ Գալադարասի (հայկական անվանումը՝ Հին Շեն) գյուղում «մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել ու առգրավվել»։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերում երևում են ինքնաձիգեր, ատրճանակներ, շարժական ռադիոկայաններ, սաղավարտներ և «ԱԱԾ» հայատառ գրությամբ զրահաբաճկոններ։