Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման առաջարկում է նախարար նշանակել ռոբոտի։
Դիելլա սերվերը, Ռամայի համոզմամբ, ի վիճակի է արմատախիլ անել կոռուպցիան պետական պայմանագրերում։ Արհեստական բանականության սերվերին նախարարական պորտֆիլ վստահելու առաջարկը կոշտ հակազդեցության է բախվել Ալբանիայի ընդդիմության շրջանում։
Ընդդիմադիր դեմոկրատների առաջնորդ Գազմենտ Բարդհին պնդել է՝ վարչապետի չարաճճիությունները չեն կարող վերածվել ալբանական պետության իրավական ակտերի։ Պահպանողական ճամբարի ներկայացուցչի գնահատմամբ՝ Ռամայի առաջարկը հակասահմանադրական է՝ շեշտելով, որ բալկանյան երկրի Մայր օրենքի համաձայն՝ նախարարները պետք է լինեն Ալբանիայի քաղաքացիներ, չափահաս և մտավոր առողջ։