ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը առաջինը Պանամա կայցելի

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր առաջին պաշտոնական այցը կկատարի հաջորդ շաբաթ՝ Պանամա։ Այս մասին, դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, հաղորդում են Politico հանդեսն ու Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբիոյի առաջին այցի վայրի ընտրությունը պետք է ընդգծի՝ «Պանամայի ջրանքցը վերադարձնելու հարցում Թրամփի վարչակազմի հաստատակամությունը»։

Պանամայի ջրանցքը ամերիկյան վերահսկողության տակ դնելու մտադրության մասին իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ուզում է Գրենլանդիան, Պանամայի ջրանցքն ու Կանադան․ ինչո՞ւ