ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Իրանի և նրա վստահված անձանց կողմից տարածաշրջանային անվտանգության և կայունության համար սպառնացող վտանգները»։

Ռուբիոն և Ֆիդանը կարևորել են նաև հակաահաբեկչական համագործակցությունն և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։