Ամերիկյան պատվիրակությունը`պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ, ըստ լրատվամիջոցների, վաղը կարող է մեկնարկել ռուսական կողմի հետ հանդիպումը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պաշտոնյաների խումբ է մեկնում Սաուդյան Արաբիա բանակցությունների. Զելենսկին պնդում է՝ հրավեր չի եղելՍա երկու գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վեր։ Այս հանդիպմանը Ուկրաինան, ինչպես նաև եվրոպացիները հրավիրված չեն, սակայն ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, թե Զելենսկին մասնակցելու է բանակցություններին։ Թե որ փուլում՝ Թրամփը չի հստակեցրել։
«Մենք առաջ ենք շարժվում, փորձում ենք խաղաղության հասնել Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ և շատ եռանդուն ենք աշխատում», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Կարծում եք Զելենսկին և՞ս մասնակցելու է այդ զրույցներին, ո՞րն է լինելու նրա դերը», - լրագրողի այս հարցին ԱՄՆ նախագահն արձագանքել է. - «Նա մասնակցելու է, այո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին «կներգրավվի» պատերազմի ավարտին ուղղված ցանկացած բանակցություններում․ ԹրամփՊետքարտուղար Մարկո Ռուբիոյից բացի՝ ամերիկյան կողմից Սաուդիան Արաբիա են մեկնել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Հուսով ենք, որ մենք որոշ առաջընթացի կհասնենք», - ասել է Ուիթքոֆը երեկ Fox News-ին։
Թրամփն, իր հերթին, տեղեկացրել է, որ իր թիմը «երկար և բարդ» բանակցություններ է անցկացրել ռուս պաշտոնյաների հետ. - «Սթիվ Ուիթքոֆը մոտ երեք ժամ բանակցել է Պուտինի հետ, և կարծում եմ, որ նա ուզում է կանգնեցնել պատերազմը»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի հանձնարարությամբ Ռիյադ են մեկնել արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
«Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը նրանք հանդիպում կունենան իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, որը կկենտրոնանա առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման վրա: Այն նվիրված կլինի նաև ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը», - ասել է Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց Ռուբիոյի և Լավրովի միջևBloomberg-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, թե Սպիտակ տունը մտադիր է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև 2025-ի Զատկի տոնը, որն այս տարի Կաթոլիկ եկեղեցին նշելու է ապրիլի 20-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը ցանկանում է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Զատիկ․ BloombergԱմերիկյան կողմի այս ջանքերին զուգահեռ, Եվրամիության ղեկավարներն այսօր առանձին արտահերթ հանդիպում են նախաձեռնել Փարիզում՝ որոշելու իրենց հետագա քայլերը: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ն ԵՄ երկրներին փաստաթուղթ է ուղարկել, որում հարցում է արվում, թե յուրաքանչյուր երկիր ինչպես կարող է նպաստել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզը երկուշաբթի կհյուրընկալի եվրոպական գագաթնաժողովըԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ երեկ Telegraph-ում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հոդվածը, որում նա նշում է, որ անհրաժեշտության դեպքում Բրիտանիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:
«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ ․․․Դա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ անհրաժեշտության դեպքում նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը մեր իսկ զորքերի տեղակայմամբ», - վստահեցնում է Սթարմերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տեղակայել ՈւկրաինայումԲրիտանական The Guardian-ն, իր հերթին, նշում է, որ եվրոպացի առաջնորդների այսօրվա հանդիպմանը կքննարկվի մի տարբերակ, ըստ որի` հրադադարից հետո Ուկրաինան ինքնաբերաբար կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե Ռուսաստանն ակնհայտորեն խախտի հրադադարը: Ըստ թերթի՝ այս գաղափարն առաջ են քաշել որոշ ամերիկացի սենատորներ, և այժմ այն ստացել է եվրոպացի ղեկավարների աջակցությունը: