ԱՄՆ Սենատը պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ, եթե ՌԴ-ն ձախողի բանակցությունները․ Bloomberg

​​Լինդսի Գրեհեմ

ԱՄՆ Սենատը պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը ձախողի խաղաղ բանակցությունները․ 72 սենատորներ աջակցել են Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներից հանրապետական Լինդսի Գրեհեմին։

The Wall Street Journal-ը նշում է, որ փաստաթղթի համահեղինակների թիվը գերազանցել է պահանջվող 60-ի շեմը, ինչը բավական է Սենատում այն ընդունելու համար։ Օրինագիծը ստորագրողների թվում են հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Ջոն Թյունը և Չակ Շումերը:

Օրինագիծը նախատեսում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական պատժամիջոցներ։ Մասնավորապես, ռուսական նավթ, գազ, ուրան գնող երկրներից ներմուծման համար 500 տոկոս մաքսատուրք է նախատեսվում, ինչպես նաև նախատեսվում է արգելել ամերիկյան բանկերին ներդրումներ կատարել Ռուսաստանի կառավարության հետ առնչություն ունեցող կազմակերպություններում, իսկ ԱՄՆ քաղաքացիներին էլ՝ ռուսական պետական պարտատոմսեր գնել։

Ավելի վաղ, Կիևի և Մոսկվայի հետ հնարավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի բանակցությունների ֆոնին, Վաշինգտոնը թույլ տվեց մասնակի չեղարկել պատժամիջոցները՝ նախազգուշացնելով՝ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, եթե պայմանավորվածությունները խաթարվեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար»․ ԱՄՆ պետդեպ