ԱՄՆ-ը 230 մլն դոլար է ուղարկում Լիբանան «Հեզբոլայի» զինաթափման շրջանակում. Reuters

Լիբանան, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ 230 միլիոն դոլար Է հատկացրել լիբանանյան անվտանգության ուժերին, որոնք պայքարում են «Հեզբոլա» զինված խմբավորմանը զինաթափելու համար: Այս մասին Reuters-ին հայտնել են Վաշինգտոնի և Բեյրութի աղբյուրները:

Որոշմանը ծանոթ լիբանանյան աղբյուրը հայտնել է, որ ֆինանսավորումը ներառում է 190 միլիոն դոլար Լիբանանի զինված ուժերի և 40 միլիոն դոլար ներքին անվտանգության ուժերի համար:

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների օգնականները հայտարարել են, որ այդ միջոցները հատկացվել են սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնի ֆինանսական տարվա ավարտից անմիջապես առաջ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը, մեկնաբանելով այս լուրը, նշել է, որ ամերիկյան օգնությունն աջակցում է լիբանանյան ուժերին, «որոնք աշխատում են ամբողջ երկրում Լիբանանի ինքնիշխանության հաստատման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լիարժեք կատարման վրա», որը միակ կենսունակ հիմքն է ինչպես լիբանանցիների, այնպես էլ իսրայելցիների համար երկարաժամկետ անվտանգության համաձայնագրի համար:

«Հեզբոլա»-ն, որն ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԵՄ-ն՝ նրա միայն զինված թևը, բայց ոչ քաղաքական ուժը, մերժում է զինաթափման կոչերը Իսրայելի հետ պատերազմից հետո: